Անհրաժեշտ է հիշել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառների և հակահիտլերյան կոալիցիայի հաղթանակի ակունքների մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, գրում է Lenta.ru-ն:
«Շատ կարևոր է այս օրը չմոռանալ, թե ինչի համար սկսվեց պատերազմը և ինչպես այն հաղթեցին: Այն ագրեսիայի, ֆանատիզմի և ատելության պատճառով էր… Պատերազմը հաղթեցին շնորհիվ այն բանի, որ համայն աշխարհի կարգին մարդիկ միավորվեցին' հանուն ընդհանուր գործի»,- նշել է Քերրին:
Պետքարտուղարը նշել է զինվորների խիզախությունների մասին, ովքեր զոհաբերել են իրենց կյանքը ֆաշիզմին վերջ տալու համար, և կոչ է արել հիշել նրանց, ովքեր մեկնել են մարտնչելու՝ «լքելով իրենց տները Հյուսիսային Ամերիկայում, խորհրդային հանրապետություններում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Կենտրոնական Եվրոպայում, Հունաստանում, Սերբիայում և այլուր»:
«7 տասնամյակ է անցել այն բանից, երբ պատերազմի սարսափելի ձայները լռել են Բեռլինի ծառուղիներում, Պրահայի ավերված փողոցներում, Վարշավայի այրված շենքերում և Ստալինգրադի ավերակներում: 7 տասնամյակ է անցել այն բանից, երբ դաշնակից երկրների մայրաքաղաքների բնակիչները նշում են դժվարությամբ ձեռք բերված հաղթանակը: Այսօր, խորհելով անցյալի մասին, մենք ստանձնում ենք մեզ վրա վերցրած պարտականությունների պատասխանատվությունը՝ պաշտպանելու արդարությունն ու օրենքի գերակայությունը, ինչպես նաև համագործակցելու միմյանց հետ՝ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար»,- ընդգծել է Քերրին:
Պետդեպի ղեկավարը հիշեցրել է, որ պատերազմի շնորհիվ Եվրոպան ցուցաբերում է «մարդու իրավունքների, համընդհանուր բարգավաճման և խաղաղության» հակվածություն: