Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո, Լիբանանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի և Բեյրութի Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք Ներսես Բեդրոս 19-րդի մասնակցությամբ Միջերկրական ծովի հատակին հայկական խաչ է տեղադրվել, հայտնում է aypoupen.com-ը:
Հայկական խաչը տեղադրել են 35 մ խորության վրա, որի տեղադրումը նվիրված է այն հայերի հիշատակին, ովքեր խորտակվել են գետերում և ծովերում` փախչելով 1915-ի ջարդից: