Այսօր՝ մայիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղով անցնող ջրատարում երիտասարդ տղայի դի կա: Այս մասին գրում է Shamshyan.com-ը: 

 

Քիչ առաջ ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարար վարչության Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները հատուկ ճոպանի միջոցով կարողացան մեծ դժվարությամբ դուրս բերել նրա դին: 

 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, մահացածը Սիսիան քաղաքի բնակիչ է և Սասունիկ գյուղ էր եկել՝ մասնակցելու իր ընկերոջ ծննդյան միջոցառմանը, իսկ երեկ գիշեր դուրս է եկել նշված վայրից և ոչ մի տեղեկություն այլևս չունեին նրա մասին:

 

Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները պարզեցին, որ մահացածը Սիսիան քաղաքի բնակիչ, 18-ամյա Հայկ Սահակյանն է, ով սովորում էր Երևանի պետական հենակետային քոլեջի 3-րդ կուրսում և աշխատում էր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազաբենզալցակայաններից մեկում: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում