Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկն անդրադարձել է ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և նշել, որ թիմը մտադիր չէ հրաժարվել հայ ֆուտբոլիստից:
Ցորկը, մասնավորապես, նշել է. «Հենրիխը մինչև 2017-ը պայմանագիր ունի: Մենք երբեք չենք ասել, որ ցանկանում ենք նրան վաճառել»,- Ցորկի խոսքը մեջբերում է KICKER-ը:
Նշենք, որ Բունդեսլիգայի 33-րդ տուրում դորտմունդցիներն այսօր կհյուրընկալվեն «Վոլֆսբուրգին»: