Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ուկրաինական կառավարական մարմինների մոտ չի տեսնում բարեփոխումներ կատարելու ցանկություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ»-ը: «Ես գտնում եմ, որ փոփոխությունները հնարավոր են միայն հասարակության ճնշման ներքո, քանի որ վերևում ես քաղաքական կամք չեմ տեսնում»,-հայտարարել է Սահակաշվիլին:
Նրա կարծիքով, ուկրաինական իշխանության ձևաչափն իր բյուրոկրատացման պատճառով թույլ չի տալիս բարեփոխումներ իրականացնել: «Խնդիրն այն է, որ չինովնիկը մտածում է, որ հավերժ աշխատելու է' անկախ իշխանության փոփոխությունից և անցկացվող մայդաններից:
Բյուրոկրատը չի տենսում քաղաքացուն սպասարկելու իր պարտավորությունը: Դա նաև աշխարհայացքի, մտածելակերպի հարց է. թե ինչպես ես դու վերաբերվում քո ազգին, ինչպես ես կատարում քո աշխատանքը»,-ընդգծել է նա: