Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն մայիսի 20-ին կանչվել է ԱԳՆ՝ մայիսի 17-19-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակայնի գլխավորած պատվիրակության Ֆրանսիա կատարած այցի առնչությամբ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով APA-ն, Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնել: Նա, խոսելով սպառնալիքների լեզվով, ասել է, թե նման փաստերը, ինչպես նաև ֆրանսիացի խորհրդարանականների՝ որպես դիտորդ մասնակցությունը «անօրինական» խորհրդարանական ընտրություններին, իբր, հակասում են ադրբեջանա-ֆրանսիական գործընկերային հարաբերություններին և ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես համանախագահող երկիր Ֆրանսիայի մանդատին:

 

 

Ըստ ադրբեջանական լրատվական գործակալության՝ Մոնյեն խոստացել է իրեն հանձնված նոտան և Ադրբեջանի անհանգստությունը փոխանցել իր երկրի ուշադրությանը: