LG ընկերությունը ցուցադրել Է օրգանական լուսադիոդներ ունեցող Էկրանով 55-դյույմանոց գերբարակ հեռուստացույցի նախատիպը, որի հաստությունը 1 միլիմետրից Էլ պակաս Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Korea Times պորտալը:
Սարքը ներկայացրել են Սեուլի (Կորեա) արդյունաբերական ցուցահանդեսում: Հեռուստացույցը կշռում Է շուրջ 2 կիլոգրամ Է և պատին ամրացվում Է մագնիսական տակդիրի օգնությամբ:
Նախատիպը ներկայացրել են որպես այն բանի վկայություն, որ ապագայում LG-ն կշարունակի զգալի ուշադրություն հատկացնել OLED- տեխնոլոգիաների զարգացմանը և ստեղծել նմանատիպ արտադրանքներ: Ցուցադրված մոդելի սերիական արտադրության գործարկման ժամկետը հայտնի չԷ: