Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ռիգայում աշխատանքներն է սկսել Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովը: Սերժ Սարգսյանն արդեն իսկ ժամանել է գագաթնաժողովի անց կացման վայր' Riga Bourse արվեստի թանգարան: Գագաթնաժողովին ներկա է նաև «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Առաջնորդների հանդիպումը նախագահում է ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցում են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը և առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլյա Մակմստրերմը, ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչին, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և այլք:
Ռիգայում ՀՀ նախագահը կմասնակցի նաև ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: