«Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն կարծում է, որ մադրիդյան թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն առաջիկա ժամանակահատվածում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու հնարավորություն չունի:
«Ռոդրիգեսի համար գոյություն չունի ակումբ, որում նա չկարողանա խաղալ: Նման տաղանդով և համարձակությամբ նա կարող է կատարելագործել իր խաղը: Չեմ զարմանա, եթե նա երբևէ արժանանա «Ոսկե գնդակին»: Նա պետք է միայն սպասի Մեսսիի կարիերայի ավարտին»,- Վալդանոյի խոսքը մեջբերում է Ամերիկայի գավաթի 2015թ-ի խաղարկության պաշտոնական կայքը: