Սիրիական բանակի ուղղաթիռ է կործանվել Հալեպի արվարձաններում, անձնակազմի բոլոր անդամները զոհվել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մայիսի 24-ին տեղեկացրել է ՍԱՆԱ գործակալությունը:

 

Ռազմական աղբյուրների տեղեկություններով, ռազմական ուղղաթիռը կործանվել է Հալեպի արվարձաններում գտնվող Քվերս օդանավակայանում թռիչքի պահին՝ մեքենայի տեխնիկական անսարքության պատճառով: