Պակիստանում մահափորձ է իրականացվել երկրի նախագահ Մամնուն Հուսեյնի որդու դեմ, գրում է Газета-ն՝ հղում անելով Dunya News-ին:

 

Հաղորդագրությունում ասվում է, որ պայթուցիկ սարքը, որն ամրացված է եղել կայանված մոտոցիկլետին, գործի է դրվել, երբ նրա կողքով անցել է նախագահի որդու ավտոշարասյունը։ Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով նա չի տուժել:

 

Պայթյունի զոհ է դարձել 3 անցորդ, ևս 15 մարդ ստացել է վնասվածքներ: