Այսօր խորհրդարանում պետբյուջեի 2014թ․ կատարողականի հաշվետվության քննարկման ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին հարց ուղղեց, թե ինչքան գումար է ծախսվել պետական բյուջեից 22 պաշտոնական այցերի շրջանակներում.

 

Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Պետք է նկատել, որ այդ այցերը չեն վերաբերում միայն Հանրապետության նախագահի այցերին, քանի որ Նախագահի աշխատակազմի բազմաթիվ անդամներ ևս ունեն գործուղումներ՝ կապված իրենց գործառույթների հետ՝ սկսած վարչության պետերից, խորհրդականներից, օգնականներից: Ընդհանուր առմամբ, աշխատակազմին հատկացված է եղել 579 մլն 133 հազար դրամ: 2014 թվականին նախորդ տարվա համեմատ արտասահմանյան գործուղումների գծով ծախսերն աճել են 30%-ով»:

 

Մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում