Լատվիայի սեյմին չի հաջողվել առաջին փորձից երկրի նախագահ ընտրել, որովհետև թեկնածուներից ոչ մեկը 100 ձայնից անհրաժեշտ 51-ը չի հավաքել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պաշտոնին հավակնում էր 4 թեկնածուներ, 2-ը՝ կոալիցիոն կուսակցություններից, 2-ը՝ ընդդիմությունից:
Ամենից շատ ձայներ (34) հավաքել է պաշտպանության նախարար Ռայմոնդս Վեյոնիսը:
Համաձայն սեյմի կանոնադրության՝ կրկնակի ընտրություններ կարող են անցկացվել 10-15 օրից: