ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի՝ ՀՀ Պաշտպանության նախարար նշանակվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը և ընդհանրապես նման քննարկումներ գոյություն չունեն: «Արմենպրես»-ի խնդրանքով ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է երեկվանից շրջանառվող տեղեկությունը, թե նախ Հակոբյանին նշանակելու են ԳՇ հրամանատարի, այնուհետև Պաշտպանության նախարարի պաշտոնին:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն ասել է. «Նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ընդհանրապես նման բան գոյություն չունի: Ավելին, նման նշանակումներն իրականացվում են Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից: Ավելացնելու այլ բան չունեմ»:
Երեկ լրատվամիջոցներից մեկում շրջանառվում էր տեղեկություն, թե նախատեսվում է, որ 2018թ. նախագահական ընտրություններից հետո ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին նախ ԳՇ հրամանատարի, այնուհետև ՊՆ նախարարի պաշտոնին են նշանակելու: