Այսօր Թուրքիայում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում են 20 քաղաքական կուսակցություններ և 165 անկախ թեկնածուներ: Գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կհավաքի ձայների բացարձակ մեծամասնությունը: Այս մասին հայտնում է Вести.Ru-ն:

 

Թուրքիայի նախագահը, կարծես թե թեկնածու չէ այդ ընտրություններում, սակայն շահագրգիռ դիտորդ է: Նվիրական թիվը 330-ն է, որի դեպքում էլ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կկարողանա խթանել բարեփոխումները և Թուրքիային դարձնել ոչ թե խորհրդարանական' այլ նախագահական հանրապետություն:

 

Էրդողանի հիմնած կուսակցության վարկանիշն ընկել է վերջին ընտրություններում: 2011-ին եղել է 49 տոկոսը , իսկ այժմ, ըստ հարցումների, միայն 40-ը: Այդուհանդերձ, այն երկրում ամենահայտնին է:

 

Ինչ-որ չափով ընտրողներին շփոթեցնում է նախագահի հռետորաբանությունը, ում սովորության համաձայն շարունակում են տեսնել կուսակցության ղեկավար: Քաղաքական կոռեկտությունը Էրդողանի ամենասիրված բառը չէ: Ի թիվս դավադիրների' նա մեկ կոչ է անում լրագրողներին, մեկ էլ հայկական սփյուռքին: Անկարայում կառուցելով կես միլիարդ դոլար արժողությամբ պալատ, նա արդարանում էր նախկին նստավայրում ուտիճների առկայությամբ:

 

Թուրքիայում նախընտրական լարվածությունն ակնհայտ է: Ուրբաթ օրը Դիարբեքիր քաղաքում անցկացված Ժողովրդավարական կուսակցության հանդիպման ժամանակ երկու պայթյուն է որոտացել, կան զոհեր և հարյուրավոր վիրավորներ: Փորձելով ճնշել անկարգությունները, ոստիկանությունը ձերբակալել է կուսակցության ակտիվիստներին: Արյունոտ սադրանքը խախտել է պաշտոնական նախընտրական լռության օրերը: