Ռուսաստանցիների կարծիքով՝ ՌԴ-ի բարեկամ պետությունների առաջին հնգյակը կազմում են Բելառուսը (55 տոկոս), Չինաստանը (43 տոկոս), Ղազախստանը (41 տոկոս), Հայաստանը և Հնդկաստանը (18-ական տոկոս): Համանման «հակառեյտինգի» առաջտարաներն են՝ ԱՄՆ-ը (73 տոկոս), ՈՒկրաինան (37 տոկոս), Լատվիան, Լիտվան (25-ական տոկոս) և Լեհաստանը (22 տոկոս): Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ցույց Է տվել «Լևադա կենտրոնի» հարցումը, որը մայիսի 22-25-ին անցկացվել Էր ՌԴ-ի 134 բնակավայրերի 1600 քաղաքացիների շրջանում:

 

 

Հետազոտության արդյունքների համաձայն՝ ԱՄՆ-ին վատ Է վերաբերվում հարցվածների 73 տոկոսը: Այդ երկրի մասին դրական Է արտահայտվում յուրաքանչյուր յոթերորդը (15 տոկոս), դժվարացել Է պատասխանել 12 տոկոսը:

 

 

Եվրամիության և Ուկրաինայի վերաբերյալ ռուսաստանցիների կարծիքը համընկնում Է. 26-ական տոկոսը դրական Է տրամադրված այդ երկրների նկատմամբ, 59-ական տոկոսը՝ բացասական: Պատասխանից խուսափել են համապատասխանաբար 16 տոկոսը և 14 տոկոսը:

 

 

Հարցման մասնակիցների 39 տոկոսը Ռուսաստանի և Գերմանիայի հարաբերությունները գնահատում են նորմալ, հանգիստ: Յուրաքանչյուր երրորդը (33 տոկոսը) դրանցում սառնություն Է զգում, 12 տոկոսը՝ լարվածություն, 2 տոկոսը՝ թշնամանք: Հարցվածների 9 տոկոսը նշել Է երկու պետությունների լավ փոխհարաբերությունների մասին:

 

 

Բելառուսը և Չինաստանը ավանդաբար համակրանք են ներշնչում ռուսաստանցիներին. համապատասխանաբար 83 տոկոսը և 80 տոկոսը դրական Է արտահայտվում այդ պետությունների մասին, 7-ական տոկոսը՝ բացասական:

 

 

Ռւսաստանցիները տարակարծիք են Վրաստանի նկատմամբ իրենց վերաբերմունքի մեջ. 42 տոկոսը համակրում Է այդ երկրին, 36 տոկոսը, ընդհակառակը, նշել Է այդ երկրի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին: Հարցվածների գրեթե քառորդ մասը (22 տոկոսը) դժվարացել Է պատասխանել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: