Թբիլիսիում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Պորտուգալիայի հավաքականի և «Զենիթի» ֆուտբոլիստ Միգել Դանին անդրադարձել է հունիսի 13-ին Հայաստանի ընտրանու դեմ կայանալիք խաղին և նշել, որ իրենք ամեն ինչ պետք է անեն՝ երեք միավոր վաստակելու համար:
«Հայաստանի դեմ կայանալիք խաղը վերջին պաշտոնական հանդիպումն է այս մրցաշրջանում, և մենք պետք է երեք միավոր ստանալու համար ներդնենք մեր ողջ ուժերը: Հայաստանն ուժեղ հավաքականի ունի, և մենք առաջիկա խաղին չպետք է անփութորեն մոտենանք»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է newsgeorgia.ge-ն:
Նշենք, որ պորտուգալացիները նախախաղյա մարզումներն անցկացնում են Թբիլիսիում և այնտեղ կմնան մինչև հունիսի 11-ը: