ԱՄՆ Գերագույն դատարանը վճռել է, որ Երուսաղեմում ծնված ԱՄՆ քաղաքացիներն արտասահմանյան անձնագրի ստացման համար հայտ ներկայացնելիս իրավունք չունեն Իսրայելը նշել որպես ծննդյան երկիր: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Այսպիսով՝ ԱՄՆ Գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել օրենքը, որը թույլ էր տալիս շուրջ 50 հազար ԱՄՆ քաղաքացիների, որոնք ծնվել են Երուսաղեմում, ըստ ցանկության անձնագրերում որպես ծննդավայր նշել Իսրայելը:
Դատավորները միջնորդությունը մերժելիս առաջնորդվել են այն հիմնավորմամբ, որ «միայն ԱՄՆ նախագահն ունի բացառիկ իրավունք' որոշելու Երուսաղեմի կարգավիճակը որպես Իսրայելի քաղաք»:
ԱՄՆ Կոնգրեսն օրենքն ընդունել է 2002-ին, սակայն Բարաք Օբաման և նրա նախորդ Ջորջ Բուշը չեն սատարել: