Հանրապետական մարզադաշտում քիչ առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը:

 

 

Լուրեր.com-ի այն հարցին, թե ինչ սպասելիքներ ունի նա մեր ֆուտբոլիստներից, Հովսեփյանը նշեց.

 

 

«Սպասելիքը մեկն է՝ հետաքրքիր, գեղեցիկ խաղալ ցուցադրելը: Եթե գեղեցիկ և դիտարժան ֆուտբոլ խաղանք, հավատում եմ՝ արդյունք կլինի»:

 

 

Իսկ մեր այն հարցին, թե մրցակցի կազմում ում են ավելի շատ վերահսկելու, մարզիչը պատասխանեց՝ բոլորին. «Մարզադաշտում կփորձենք բոլորին վերահսկել և թույլ չտալ վտանգավոր պահեր ստեղծել»: