Հունիսի 13-ին, ժամը 06.54-ինտեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 7-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի 80 CC 888 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ սահել հարակից ձորակը, ինչի հետևանքով վարորդը' 1959 թ. ծնված Ա. Չ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: