Թբիլիսիում ուժեղ ջրհեղեղի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 11 մարդ: Կան նաև անհայտ կորածներ` փոխանցում է vesti.ru-ն:

 

Տասնյակ մարդիկ դիմել են բժիշկների օգնությանը: Հեղեղվել են փողոցներն ու տները: Իրավիճակը բարդացնում է նաև այն, որ քաղաքի կենդանաբանական այգուց դուրս են պրծել ավելի քան տասնյակ գիշատիչներ:

 

Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած աղետը պատուհասել է վրացական մայրաքաղաքին այսօր`  հունիսի 14-ին:

 

Ուժեղ քամու ուղեկցությամբ հորդառատ անձրևը հաշված րոպեներում մի քանի մետրով բարձրացրել է Վերա գետի ջրի մակարդակը: