Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համակարգիչը հաքերների կողմից կիբերհարձակման է ենթարկվել: Այս մասին հաղորդել է Bild օրաթերթը:

 

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այս տարվա մայիսին:

 

Թերթի անանուն աղբյուրի տվյալներով` հաքերային հարձակման հետևանքով համակարգիչը վարակված է տրոյական վիրուսով: Ցանցահենային հարձակման մեղավորները դեռևս չեն հայտնաբերվել:

 

Կանցլերի վարչակազմում նախընտրեցին ոչ մի մեկնաբանություն չտալ: