Ադրբեջանն իր առջև դրված որևէ խնդիր՝ քարոզչական տեսակետից, այս ընթացքում չի կարողացել լուծել, այլ ստացել է հակառակ արդյունք: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն, անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանն ստացավ այն PR-ը, որը ցանկանում էր ստանալ Եվրոպական խաղերի միջոցով:

 

«Ոչ թե երկրի հեղինակություն է բարձրացրել, այլ պայթել է քարոզչական այն փուչիկը, որը տարիներ շարունակ փչվում էր այդ երկրի իշխանությունների կողմից, և որը միտված էր ներկայացնելու Ադրբեջանն իբրև տարածաշրջանում առաջատար պետություն՝ ժողովրդավարության կայացվածութան մակարդակով:

 

Այսինքն՝ ըստ էության, Եվրոպական խաղերն արևմտյան հանրության աչքերում ամրապնդեցին Արդբեջանն՝ իբրև բռնապետական պետություն, և այդ գիտակցությունն այլևս ամրապնդված է արևմուտքում»,- ասաց քաղաքագետը: