«Mediamall.am» լրատվականն ամփոփում է օրը.
ՀԾԿՀ-ն հաստատեց. էլեկտրաէներգիան օգոստոսի մեկից կթանկանա
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց՝ էլեկտարէներգիայի սակագինն օգոստոսի մեկից կբարձրանա 6.93 դրամով: Հանձնաժողովի ներկայացուցիչ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ հոսանքի սակագնի բարձրացման հիմնական պատճառը փոխարժեքի տատանումներն են:
Օգոստոսի մեկից էլեկտրաէներգիան կթանկանա:
ՀԾԿՀ-ի որոշման համաձայն' 0.38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողների, այդ թվում՝ տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը 1 կՎտժ-ի համար կկազմի 48.78 դրամ՝ նախկին 41.85 դրամի փոխարեն, գիշերային սակագինը (ժամը 23.00-ից մինչև 7.00)' 38.78 դրամ՝ նախկին 31.85 դրամի փոխարեն:
Հրմշտոց ոստիկանների և ակտիվիստների միջև. թույլ չեն տալիս մոտենալ ՀԾԿՀ-ի շենքին
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն սկսել է նիստը, որի ընթացքում քննարկվելու է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը: ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ հաստատվեց նիստի օրակարգը, որում ներառված է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցը:
Ինչպես հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, տասնյակ ակտիվիստներ, ՀՅԴ երիտասարդական և «Հայկական վերածնունդ» քաղաքական կազմակերպությունների շուրջ 100 մասնակից այս պահին հավաքվել են ՀԾԿՀ-ի շենքի մոտ:
Ոստիկանները թույլ չեն տալիս նրանց մոտենալ ՀԾԿՀ շենքին: Ոստիկանների և ակտիվիստների միջև հրմշտոց է:
***
Ազատ են արձակվել բերման ենթարկված դաշնակցական երիտասարդները
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին հունիսի 17-ին ընդունած որոշումից հետո հանձնաժողովի շենքի առջև առաջացած քաշքշուկի արդյունքում ոստիկանություն վարչական բերման է ենթարկվել 6 անձինք ազատ են արձակվել:
MediaMall.am-ի տեղեկացմամբ բերման ենթարկվածները դաշնակցական երիտասարդներ էին, ովքեր բողոքում էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ին կայացած որոշման համաձայն՝ 2015 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6.93 դրամով: