Բաղրամյան պողոտայում ակտիվիստները վեճի են բռնվել Երևանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանի հետ:

 

Ակտիվիստները հետաքրքրվեցին՝ իրավունք ունե՞ն պաշտպանվելու քաղաքացիական հագուստով ոստիկաններից, ինչին ի պատասխան՝ Օսիպյանը նշեց, որ ոստիկաններն անգամ քաղաքացիական հագուստով ունեն թևկապ:

 

Հարցին՝ նման անձանցից կարո՞ղ են պաշտպանվել, Օսիպյանն ասաց, որ կարող են դիմել համազգեստով ոստիկաններին, իսկ եթե առողջությանը վնաս է սպառնում՝ կարող են պաշտպանվել:

 

«Եթե կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում, ապա, այո, իրավունք ունեք: Ուրիշ ո՞նց բացատրեմ»։