ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' հունիսի 25-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.09 դրամով' կազմելով 472.65 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.93 դրամով և կազմել 527.76 դրամ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով' կազմելով 8.66 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.97 դրամով և կազմել 741.3 դրամ:

 

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունիսի 25-ին կազմել է 17 հազար 897.54 դրամ, արծաթի գինը՝ 242.48 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 119.94 դրամ: