ՖԻՖԱ-ի գործող նախագահ Յոզեֆ Բլատերը չի առաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում:

Ավելի վաղ լուրեր տարածվեց, որ կառույցի գործող նախագահը մտադիր է կրկին առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, սակայն ամերիկյան CNN-ը տեղեկացնում է, որ Բլատերը չի պատրաստվում մասնակցել ՖԻՖԱ-ի նախագահի նոր ընտրություններին:

Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալից հետո Բլատերը հայտարարեց, որ կհեռանա պաշտոնից: