Քիչ առաջ մեկնարկել է «Ոչ թալանին» նախաձեռնության ասուլիսը:

 

Նախաձեռնության համակարգող անդամ Արթուր Քոչարյանը նշեց, որ երբ Բաղրամյան պողոտայում ելույթով հանդես եկավ Վաղինակ Շուշանյանը, առաջին շարքում կանգնած ցուցարարները նրա խոսքը ճիշտ չհասկացան, Վաղինակը փորձեց արդեն պատրաստի տեքստից դուրս բացատրել ցուցարարներին որոշումը, և արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց:

 

«Վաղինակը տեքստից դուրս փորձեց բացատրել, որ խումբը մի մասով մնալու է Բաղրամյանում, իսկ ովքեր իրենց պայքարը չեն տեսնում Բաղրամյան պողոտայում ուզում են իջնել Ազատության հրապարակ' իջնեն: Երևի ճիշտ չբացատրեց, կամ ճիշտ չհասկացան:

 

Մենք պատասխանատու էինք ցուցարարների համար: Ճիշտ է, մեծամասնությունը մնաց Բաղրամյան պողոտայում, բայց Ազատության հրապարակ իջնողների համար մենք ևս պատասխանատու էինք:

 

Ոչ մի պառակտում չկա: Մեր թիմն այս պահին զբաղվում է ալ աշխատանքներով: Մենք Բաղրամյանում լինում ենք: Մենք պետք է իրավաբանների և տնտեսագետների հետ քննարկումներ ունենանք, հանդիպումներ մարզերի երիտասրադների հետ, ովքեր այս օրերին կարողացան ինքնակազմակերպվել»,- ասաց Քոչարյանը:

 

Վերջինս հավելեց նաև, որ սպասում են, որ իշխանությունները ճիշտ քայլ կանեն.

 

«Աստված չանի իշխանություններն աուդիտը փորձեն վերածել իմիտացիայի, Աստված չանի խաբեություն տեղի ունենա: Որովհետև արդեն ոչ միայն Բաղրամյան պողոտան, այլ մի 3-4 փողոց միաժամանակ տարբեր կողմերից կփակվեն»,- ասաց նա: