Արթուր Աբրահամը հայտարարել է Շտիգլիցի հետ վերջին անգամ մենամարտի դուրս գալու մասին:
WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն անդրադարձել է հուլիսի 18-ին Ռոբերտ Շտիգլիցի հետ կայանալիք մենամարտին և նշել, որ դա վերջին մարտը կլինի այդ բռնցքամարտիկի հետ:
«Մենք արդեն մրցել ենք երեք անգամ, որից երկուսում հաղթել եմ, իսկ մեկում պարտվել' վնասվածքի պատճառով: Վստահեցնում եմ, որ այս մենամարտը վերջինը կլինի: Ռոբերտի հարվածները շատ են, բայց ոչ արդյունավետ: Վստահ չեմ, որ կհաղթեմ նոկաուտով, բայց հանդիսականները կհամոզվեն, թե ով է ուժեղագույնը»,- Աբրահամի խոսքը մեջ է բերում Fightnews կայքը:
Նշենք, որ Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի միջև թվով 4-րդ մենամարտը կայանալու է Գերմանիայի Հալլե քաղաքում: Բռնցքամարտիկները պայքարելու են Աբրահամին պատկանող WBO չեմպիոնական գոտու համար: