Տնտեսական ճգնաժամի և դեֆոլտի ֆոնին, ինչպես նաև արտակարգ ֆինանսական միջոցառումների սահմանումից հետո Հունաստանի բնակիչները շտապում են առաջին անհրաժեշտության ապրանքներ «կուտակել», գրում է Газета-ն:
Դեռևս հանգստյան օրերին հունական սուպերմարկետների աշխատակիցները չէին հասցնում դարակների վրա ապրանքներ դնել. մթերքները և ոչ պարենային ապրանքները խանութներից սայլակներով էին տանում:
Բանկոմատներից կարելի է օրական մինչև 60 եվրո հանել, իսկ թոշակառուներին թույլատրվում է հանել օրական մինչև 120 եվրո: Բանկերը փակվել են մինչ հանրաքվեի անցկացումը: Հիշեցնենք, որ հանրաքվեն անցկացվելու է հուլիսի 5-ին, որի ժամանակ բնակիչները պետք է ասեն' կողմ են միջազգային վարկատուների առաջարկած պայմաններին, թե ոչ: