Դորտմունդի «Բորուսիան» ընկերական խաղում երեկ ուժերը չափել է Գերմանիայի 5-րդ դիվիզիոնում հանդես եկող «Ռեդեի» հետ:
Դորտմունդցիները հաղթել են 5:0 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է առաջին խաղակեսին և դարձել գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանը խփել է իր թիմի երկրորդ գոլը և կատարել է երրորդ գոլի փոխանցումը: