.armsport.am  WBO-ն մտադիր է պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսից զրկել ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերին։ Այդ մասին տեղեկացնում է «ESPN»-ը։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ամերիկացին 48-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով ֆիլիպինցի Մենի Պակյաոյին եւ նվաճեց WBO վարկածով չեմպիոնական գոտին։ Սակայն կանոնակարգի համաձայն՝ բռնցքամարտիկն իրավունք չունի տիտղոսներ ունենալ տարբեր քաշային կարգերում։