Հուլիսի 5-ին, ժամը 14.44-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի թիվ 32 շենքի առաջին և երկրորդ հարկերի միջակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

 

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 


Հուլիսի 5-ին, ժամը 14.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի բակում՝ նապաստակի բնում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

 

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: