Ռուս գործարար Գերման Ստերլիգովը, ով բնակություն է հաստատել Լեռնային Ղարաբաղում, "КП"-ի հետ զրույցում պատմել է այնտեղ տեղափոխվելու պատճառը: Հայրենիքում իր ընտանիքի հասցեին բազմիցս սպառնալիքներ են հնչել, ինչն էլ ստիպել է նրան լքել Ռուսաստանը, իսկ ազգայնականներին նախապատրաստելու հետ կապված բոլոր մեղադրանքները նա պատվիրված է համարում:

 

 

«Դրանք բոլորը պատվիրված գործեր են: Նրանք ցանկանում են ոչնչացնել ինձ և ընտանիքս: Ես տեղյակ չեմ նրանց ճշգրիտ ծրագրերի մասին: Կարծում եմ, որ նրանք կարող են այստեղ նույնպես հասնել: Այդ ամենը պարզապես կատարյալ անհեթեթություն է: Իմ սլոբոդայում մարդիկ պարզապես չեն կարողանում ապրել առանց մորուքի: Իսկ այդ ազգայնականները սափրված են: Այդ իսկ պատճառով արդեն չեմ կարող նրանց հենց գործ ունենալ»,-ասել է Ստերլիգովը:

 

 

Նա պատմել է, որ ի սկզբանե ցանկանում էր մեկնել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն: «Ես նայեցի նրանց ղեկավարությանը. դուրս չի գալիս նրանց քաղաքականությունը: Այդ կարմիր դրոշները: Իսկ Ղարաբաղը բոլորովին մաքուր և էժան արտադրանքի աղբյուր է ռուսական քաղաքների համար: Այստեղ կան այնքան բազմատեսակ մրգեր և բանջարեղեններ, որոնք պետք է մշակվեն և ուղարկվեն Ռուսաստան: Այստեղ կարելի է արտադրել մաքուր և առողջարար հյութեր, կոմպոտներ, գինիներ, և եթե Մոսկվան փորձարկի այդ ամենը, ապա թքած կունենա այնտեղ վաճառվող քիմիկատների վրա», - ասել է Ստերլիգովը:

 

 

Գործարարը որոշել է բնակություն հաստատել այստեղ երկար ժամանակով, և արդեն գտել է տուն, որը գտնվում է Շուշիից 27 կիլոմետր հեռավորության վրա: