Հուլիսի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթափ գյուղի հատվածում, իրար են բախվել 1986 թ. ծնված Ստյոպա Ավետիսյանի վարած «Մերսեդես-Բենց» և 1957 թ. ծնված Վազգեն Միքայելյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Վազգեն Միքայելյանը և նրա ուղևորներ՝ 1985 թ. ծնված Լամարա Ղաբուզյանը, 1986 թ. ծնված Անահիտ Ստեփանյանը և 1992 թ. ծնված Եկատերինա Ավետովան մահացել են, իսկ «Մերսեդես-Բենց»-ի վարորդը և «Օպել Աստրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Փաստի առթիվ հարուցվել է քր. գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է քննություն: