Մեքսիկայի իշխանությունները 60 միլիոն պեսոյի (3,8 միլիոն դոլարի) չափով պարգեւ են խոստանում Խոակին Գուսմանին՝ Կարճլիկ մականունով «թիվ 1 թմրաբարոնին» բռնելու համար, որը երկրորդ անգամ Է փախել բանտից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

Ինչպես հաղորդել Է Մեքսիկայի ներքգործնախարարության ղեկավար Միգել Անխել Օսորիո Չոնգը, Գուսմանի փախուստի հետ, ամենայն հավանականությամբ, առանչություն ունեն Ալտիպլանո բանտի աշխատակիցները:

 

 

Պատժական հիմնարկության երեք աշխատակիցներ, ներառյալ բանտի տնօրենը, հեռացվել են:

 

 

Ինչպես պարզվել Է, Գուսմանին հաջողվել Է փախչել նույնիսկ չնայած այն բանին, որ նա Էլեկտրոնային ապարանջան Է կրել եւ գտնվել Է 24-ժամյա հսկողության տակ:

 

 

Գուսմանը կալանավորվել Է 2014 թվականի փետրվարին Սինալոայի նահանգում մեքսիկացի եւ ամերիկացի թմրաոստիկանների համատեղ գործողության ընթացքում: Նրան ձերբակալել են Մասատլան առողջարանի հյուրանոցներից մեկում, հաղորդել Է BBC-ն: