Ամերիկացի փորձագետը Սքոթ Մաքքոնելը պատմել է, թե ինչի համար է Միացյալ Նահանգներին անհրաժեշտ Ռուսաստանի հետ պատերազմը, և ինչպես են նրանք պատրաստվում դրան: Քաղաքագետի հոդվածը հրապարակվել է American Conservative պարբերականում:

 

 

Մաքքոնելի կարծիքով' չնայած Իրանի հետ մերձեցման, Վաշինգտոնն ավելի է հրահրում հակամարտությունը Ռուսաստանի հետ, որպեսզի ցույց տա «սեփական կարևորությունը», թաքցնի էթնիկ լարվածությունը և սեփական երկրում առկա խնդիրները: Հենց այդ նպատակով է, որ ԱՄՆ-ն սատաևում է Ուկրաինայի ազգայնականներին և արմատական իսլամիստական խմբավորումներին, նշում է քաղաքագետը: Վաշինգտոնը արհեստականորեն «թիվ մեկ» թշնամի է ստեղծել' ի դեմս Ռուսաստանի:

 

 

Նա պնդում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է հիշվել ոչ միայն հարաբերությունների վատթարացմամբ և սառը պատերազմով, այլ Ռուսաստանի հետ «տաք» պատերազմով: Քաղաքական վերլուծաբանին հետաքրքրում է այն, թե ինչպես ԱՄՆ-ը կարող է գնալ այնքան հեռուն, որպեսզի համագործակցի նացիստների ու ահաբեկիչների հետ: