Ժամանակն է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Հիմքեր կան ենթադրելու, որ մեր ջանքերն ինտենսիվացնելու ժամանակը եկել է»,- հայտարարել է Լավրովը՝ ադրբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:

 

Ինչպես նշել է ռուս նախարարը, հաշվի առնելով արդյունքի հասնելու ընդհանուր տրամադրությունները, իրենք կարող են ապահովել այդ առաջընթացը:

 

Իր հերթին Մամեդյարովը նշել է, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ երկարատև բանակցությունների ավարտը հույս է տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը նույնպես կարող է լուծվել: «Կարգավորումը դրվում է շուտափույթ առաջընթացի գծերի վրա»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը: