«Իսլամական պետության» ահաբեկիչները մասնագիտացված ճամբարներում երեխաներին սովորեցնում են ծայրահեղականություն: 14-ամյա տղան, որին չափահաս զինյալները սովորեցնում էին սպանել, AP լրագրողների հետ զրույցում, պատմել է, թե ինչպես են տեղի ունեցել մարզումները:
Երեխան, ով փախչել է ԻԼԻՊ-ի ճամբարից, մարզումների ցնցող մանրամասներ է բացահայտել հանրությանը: Նրա խոսքով' երեխաներին ստիպում էին կտրել տիկնիկների գլուխը, որպեսզի ապագայում գլխատեն «անհավատներին»:
Անչափահասը հիշեց, որ երբ ինքը չի կարողացել սրով ճիշտ հարված հասցնել, հրահանգիչը մոտեցել է նրան և ցույց է տվել, թե ինչպես պետք է դա անել:
Ուսումնամարզական ճամբարում կա շուրջ 120 աշակերտ: Նրանցից բոլորը եզդիներ են, ում զինյալները որոշել են ճիշտ ուղու վրա դնել: Նրանց ծնողները սպանվել կամ ուղարկվել են ստրկության, իսկ նրանք գաղափարախոսների պատանդ են դարձել:
Երեխաները ենթարկվել են դաժան ծեծի: Մեկ անգամ այդ տղային ստիպել են կռվել հարազատ եղբոր հետ: Ճամբարում նա անցկացրել է 5 ամիս: Մարզումները տևում էին օրական 10 ժամ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ֆիզիկական պատրաստվածությանը, սպանության հմտությանը և զենքի հետ աշխատելուն:
Մարտի սկզբին, երբ մեծահասակ գրոհայինները մեկնել են հատուկ գործողության, տղային և իր եղբորը հաջողվել է փախչել: Դեռահասը գտել է մորը, ով մի ահաբեկչի ստրուկ էր: Ծայրահեղականը բաց է թողել նրան տղաների հորեղբոր մոտ' լավ փրկագնի դիմաց: