«Ռազմավարական համբերությունը» Վրաստանին կօգնի հասնելու իրենից անջատված տարածքների վերադարձի իր կազմ: Այս հայտարարությունը երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին արել է Վրաստանի Առաջին ալիքի եթերում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք չենք ընդունի և չենք հաշտվի մեր տարածքների օկուպացմանը և անպայման կմիավորենք մեր երկիրը: Սա թեմա է, որը ցավ է պատճառում մեզանից յուրաքանչյուրին»,- ասել է նախագահը:
Մարգվելաշվիլիի կարծիքով՝ միջազգային հանրակցության ճնշումը կօգնի դադարեցնելու «Վրաստանի տարածքների օկուպացումը, որն իրականացրել է հարևան պետությունը»:
«Ռազմավարական համբերությունն այն հարմար հարթակն է, որը մեծացնում է մեր կողմնակիցների թիվը, և մենք այդ համբերության միջոցով, այլ ոչ թե նիզակի ճոճմամբ անպայման կհասնենեք մեր քաղաքացիների ոտնահարված իրավունքների վերականգնման»,- եզրափակել է նախագահը: