Աբխազիայում' հուլիսի 22-ին Ռիցա լիճ տանող ճանապարհին ժայռին է բախվել և ընկել ամենագնացը, որում Ռուսաստանից զբոսաշրջիկներ են եղել: Վեց մարդ, որոնց թվում էր նաև Աբխազիայի բնակիչը, տեղափոխվել են Գագրայի շրջանային հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է LifeNews-ը:

 

 

Ըստ նախնական վարկածի, քրոսովերի վարորդը կորցրել է վերահսկողությունը, որից հետո ավտոմեքենան բախվել է ժայռին և 20 մետր բարձրությունից ընկել է Բզիբ գետը:

 

 

Ինչպես հայտնել են Աբխազիայի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, ամենագնացի 4-ամյա ուղևորուհին անհայտ կորած է համարվում: