«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին անդրադարձել է կատալոնյան «Բարսելոնայի» հետ կայանալիք ընկերական խաղին և նշել, որ մրցակիցը անհավանական թիմ ունի:

«Բարսելոնան» անհավանական ակումբ է, որը հիանալի ֆուտբոլ է ցուցադրում: Նրանց դժվար է համամետել այն թիմի հետ, որը ղեկավարում էր Խոսեպ Գվարդիոլան: Այժմ կատալոնացիները մի փոքր այլ կերպ են պաշտպանվում: Կարող եմ ասել հետևյալը'վերջին տասը տարիների ընթացքում «Բարսելոնան» ցուցադրում է լավագույն ֆուտբոլը»,- Ռունիի խոսքը մեջբերում է ESPN-ն:

Նշենք, որ ակումբների միջև ընկերական խաղը տեղի կունենա հուլիսի 25-ին: