Ինչպես արդեն տեղեկացրել էինք երեկ տեղի է ունեցել Աշխարի 2018թ-ի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:

 

Մեր ազգային ընտրանին ընդգրկվել է E խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Ռումինիան, Դանիան, Լեհաստանը, Չեռնոգորիան և Ղազախստանը:

 

Վիճակահանության արդյուքներին է անդրադարձել Ռումինիայի գլխավոր մարզիչ Անգել Յորդենեսկուն և նշել.

 

«Բարդ խումբ ունենք: Մեր հիմնական մրցակիցը կլինեն ոչ միայն լեհերը, նաև Դանիան, քանի որ նրանք նույնպես ուժեղ թիմ ունեն: Չեռնոգորիան վերջին ժամանակներս նույնպես առաջընթաց է ապրել: Այնտեղ ֆուտբոլն արագ է զարգանում: Լավ տպավորություն են թողնում նաև Հայաստանը և Ղազախստանը: Այնպես որ, ոչ մեկի հետ հեշտ չի լինելու»,- մարզչի խոսքը մեջբերում է Р-Спорт-ը:

 

Նշենք, որ 2018 թ-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը` Ռուսաստանի 11 քաղաքում: