Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդ ալ Ազիզ ալ Սաուդը հանգստանալու նպատակով մեկնել է Ֆրանսիա և Վալլորիս ծովափնյա քաղաքում տեղավորվել շքեղ առանձնատանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ենթադրվում է, որ թագավորն այնտեղ կանցկացնի մոտ մեկ ամիս: Նրա հետ Ֆրանսիա է մեկնել շուրջ 1000 մարդ՝ թագավորի ընկերներն ու հարազատները, ինչը մեծ խանդավառություն է առաջացրել տեղի խանութների սեփականատերերի շրջանում:
Թագավորը տեղի իշխանություններին խնդրել է ամբողջովին փակել գեղատեսիլ «Միրանդոլ» լողափը, որպեսզի նա և իր շքախումբը կարողանան լիարժեք վայելել հանգիստը: Նման որոշումը բնակիչների շրջանում դժգոհություն է առաջացրել: Տեղացիներին արգելվել է մոտենալ առանձնատանն ավելի քան 300 մ։
Տեղեկություններ կան, որ սաուդացիների հագիստը կհսկեն ֆրանսիացի մեծ թվով ոստիկաններ: