ՄԱԿ-ը հրապարակել է տվյալներ' Դոնբասի հակամարտությունից ի վեր զոհերի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին' ռազմական գործողությունների' 15 ամիսների ընթացքում զոհվել է մոտ 7000 մարդ, ևս 17 հազարը' վիրավորվել:

 

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Սեսիլ Պույի խոսքով' զոհերի թվում ներառված է նաև 298 մարդ, ովքեր զոհվել են Դոնեցկում' մալայզիական Boeing-ի կործանման հետևանքով:

 

 

Սակայն, ՄԱԿ-ի ներկայացուցիչների կարծիքով' այդ հաշվարկները ամբողջական չեն համարվում, իսկ Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության զոհերի իրական թիվը կարող է շատ ավելին լինել: