Երևան-Էջմիածին ավտոճանապարհին ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանի պայթյունից բավական խորը այրվածքներ ստացած նրա որդին արդեն տանն է, նրա կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում, ամեն ինչ կարգին է, բայց դեռ բուժումները շարունակվում են, քանի որ հատկապես ձեռքերի շրջանում այրվածքները խորն են:

 

Որդու առողջական վիճակի բարելավումը Հակոբյանին հնարավորություն է տվել ակտիվորեն զբաղվել նոր ֆիլմի աշխատանքներով, ինչպես նաև նախորդ՝ սկանդալային «Հիշողություն» ֆիլմի՝ արտերկրում ցուցադրություններ կազմակերպելու աշխատանքներով:

 

Ինչ վերաբերում է նոր ֆիլմին, որը Գրիգոր Լուսավորչի մասին է, ապա Հակոբյանն ասաց, որ այս պահին աշխատում են սցենարի վրա և հաջորդ տարվա մեջ արդեն կսկսեն նկարահանման աշխատանքները: Գրում է « Առաջին լրատվական»-ը:

 

Մանրամասներն` այստեղ: