Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշը հայտարարել է, որ տեղեկություն չունի թուրքական օդուժի հարվածների հետեւանքով հյուսիսային Իրաքի Կանդիլ լեռան վրա տեղեկայված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թեւի ճամբարները ռմաբահարելու հետեւանքով իր ավագ եղբոր' Նուրեդին Դեմիրթաշի զոհվելու կամ վիրավերվելու մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ajanshaber.com լրատվական կայքը:
Թուրքական ԶԼՄ-ները նախօրեին հայտնել էին, որ PKK-ի Քանդիլ լեռան ճամբարները ռմաբահարելու ժամանակ ոչնչացվել է 26 եւ վիրավորվել մոտ 400 քուրդ զինյալ, եւ այդ թվում սպանվել է Դեմիրթաշի PKK-ական ավագ եղբայրը' Նորեդինը:
«Ավագ եղբայրս Քանդիլում չէ: Տեղեկություն չունեմ նրա վիճակից: Հնարավոր է' զոհվել կամ վիրավորվել է «Իսլամական պետության» դեմ մղվող մարտերում: Դա նորմալ է», -ասել է քուրդ քաղաքական գործիչը:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ վերջին երկու օրերին Թուրքիայում թուրքական զինուժի եւ քրդերի բախումներում 50-ից ավելի մարդ է զոհվել, որոնց թվում 16 զինծառայողներ: