Bleacher Report կայքն անդրադարձ է կատարել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին և

«Ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանը կլինի «Բորուսիայի» առանցքային ֆուտբոլիստը 2015/16թթ.» խորագիրը կրող հոդվածում կայքը, մասնավորապես, գրել է.

«Մխիթարյանը «Բորուսիայում» երրորդ մրցաշրջանում պատրաստ է դառնալ թիմի առանցքային ֆուտբոլիստը: Մխիթարյանի առավելություններից մեկն այն է, որ նա կարող է խաղալ հարձակման ողջ գծում: Չնայած նա հավանաբար նախընտրում է խաղալ կենտրոնում՝ դասական տասը համարի դիրքում, սակայն հաճախ խաղում է նաև եզրում: Խոչընդոտներ հաղթահարելու և գնդակ վերահսկելու կարողությունը նրան թույլ են տալիս հարմարվել ցանկացած իրավիճակում: Չնայած անցյալ մրցաշրջանում ցուցադրած ցածր արդյունավետությանը՝ Մխիթարյանը թիմի անբաժանելի մասն էր: Կասկած չկա, որ թիմը նրան ճիշտ է գնահատել. նա բացառիկ տաղանդավոր հարձակվողական ոճի ֆուտբոլիստ է, ով դաշտ է բերում այն, ինչը ոչ ոք չի կարող անել Դորտմունդի ներկայիս կազմում: Կարելի է ենթադրել, որ ֆուտբոլիստը լավ մրցաշրջան կունենա: Տուխելի ընտրած խաղային փիլիսոփայությունը հնարավորություն կտա Մխիթարյանին կատարելագործվել: Երբ Ռոյսը բարձրացնի իր մրցաշրջանային հարցը, Կագավան վատ մարզավիճակում լինի, կամ Գոնսալո Կաստրոյին ու Իլքայ Գյունդողանին փոխարինելու կարիք լինի, Տուխելը կարող է հանգիստ լինել՝ Մխիթարյանը կկարողանա նրանց բոլորի դիրքում խաղալ»: