ՆԱՏՕ-ի ստեղծումից 66 տարի անց այն երկրների բնակիչները, որոնց բաժին Է ընկնում դաշինքի պաշտպանական ծախսերի գերակշիռ մասը, վստահ չեն, որ անհրաժեշտ Է պահպանել կազմակերպության հիմնարար սկզբունքը՝ դաշնակցի վրա հարձակման դեպքում հավաքական պաշտպանություն իրականացնելու անդամ-երկրների պարտականությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Foreign Policy ինտերնետ հրատարակությունը:

 

PEW Research Center-ի անցկացրած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դաշինքի անդամ ինը խոշորագույն պետությունների հարցված բնակիչները հաճախ չեն հասկանում, թե ով Է ՆԱՏՕ-ի գլխավոր «սպառնալիքը»: Եթե Լեհաստանում տասը հարցվածներից յոթը, իսկ ԱՄՆ-ում՝ տասից վեցը որպես նման սպառնալիք նշում են Ռուսաստանը, ապա Գերմանիայում վիճակագրությունն այլ Է՝ տասը գերմանացիներց չորսից պակասն Է համաձայն նման պնդմանը:

 

«Գերմանիայում (58 տոկոս), Ֆրանսիայում (53 տոկոս) եւ Իտալիայում հարցվածների կեսից ավելին ենթադրում Է, որ իրենց երկիրը չպետք Է ռազմական ուժ կիրառի Ռուսաստանի հետ սահմանակից դաշնակից երկրին պաշտպանելու համար՝ Մոսկվայի հետ լուրջ ռազմական բախման դեպքում»,-նշում Է հրատարակությունը:

 

Բացի այդ, բրիտանացիների միայն 49 տոկոսը, իսպանացիների ու լեհերի 48 տոկոսը եւ Թուրքիայի քաղաքացիների սոսկ 29 տոկոսն Է համաձայն, որ իրենց երկրները պետք Է հետեւեն հավաքական պաշտպանության սկզբունքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: