Չադում ավելի քան 40000 մարդ լքել է իր բնակավայրը ահաբեկչական «Բոկո Հարամ» խմբավորման գործողությունների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, վիճակագրական տվյալները ներկայացրել է ՄԱԿ-ը:

 

 

«Չադ լճում գտնվող կղզու բնակիչները լքել են իրենց բնակարանները՝ վախենալով նոր ահաբեկչությունների զոհ դառնալուց: Բացի այդ, Չադի ղեկավարությունը, որ ներկա դրությամբ պայքար է մղում ահաբեկչական խմբավորան հետ, կոչ էր արել բնակիչներին լքել այն տարածքները, որտեղ Բոկո Հարամի զինյալները կարող են ահաբեկչական գործողություններ իրականացնել»,- ասված է ՄԱԿ-ի զեկույցում:

 

 

Զեկույցում նշված է, որ գաղթականներից շատերը չունեն ապրելու տեղ, չունեն սնունդ, դեղորայք եւ հագուստ: